Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով:
Այս մասին հայտնել,են ՆԳՆ ոստիկանությունից։ Հետագա միջոցառումներով
պարզվել է, որ 2013 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացվել
է ավելի քան 5 հեկտար տարածք, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն
է ծավալել նաև այդ տարածքից դուրս, որտեղ արոտավայրեր և վարելահողեր են:
Հունիսի 7-ին Անիի համայնքապետարանից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ
հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիշյալ կից տարածքներն
օգտագործել է առանց գործառնական նշանակության փոփոխման և առանց թույլտվության:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: